copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 23:28 22-07-2025

Անգլիացիները Արցախի պղինձը ձեռք գցելու համար պետք է հեռացնեին 120 հազար արցախցիների. սկսել են Կաշենի հանքի շահագործումը

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը.

Բրիտանական Anglo Asian Mining ընկերությունը սկսել է պղնձի արդյունահանում Արցախի Կաշենի հանքավայրում։ Անգլիացիները Արցախի պղինձը ձեռք գցելու համար պետք է հեռացնեին 120 հազար արցախցիների։ Բայց Արցախի պղինձը Եվրոպա հասցնելու համար կոմունիկացիաներ են պետք։ Եվ «Զանգեզուրի միջանցք» կոչվածը բրիտանացիների համար ոչ միայն ռազմավարական նշանակություն ունի, այլ նաև տնտեսական։ Ուստի Բրիտանիան ստվերային լուրջ ճնշում է բանեցնում միջանցք կոչվածը գլուխ բերելու համար։

Ի դեպ, իսկ ո՞ւր են կորել հայ բնապահպանները, ինչո՞ւ չեն դատապարտում, ինչո՞ւ աղմուկ չեն բարձրացնում բրիտանացիների կողմից Կաշենի հանքի շահագործման հետ կապված։

Երբ Արցախը հայկական էր ու «ՎԱԼԼԵՔՍ ԳՐՈՒՊ»-ն էր շահագործում հանքը, հայաստանյան որոշ բնապահպան ակտիվիստենր շատ անհանգիստ ու մտահոգ էին, բնապահպանական խնդիրների մասին էին ճամարտակում, կոկորդիլոսի արցունքներ էին թափում։

Փաստացի հայ պնապահպան ակտիվիստենրի մեծ մասի համար, եթե հանքեը օգուտ է բերում Ադրբվեջանին, ապա իրենք խնդիր չեն տեսնում։ Բայց եթե հանք շահագործելուց օգտվի Հայաստանը, ապա դրա հետ շատ հայ բնապահպան աշխուժակներ անհաշտ են։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան