Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 19:33 22-07-2025

Հայ մարզիկները մասնակցում են Սուսերամարտի աշխարհի առաջնությանը

Հուլիսի 22-30-ը Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսում առաջին անգամ անցկացվում է Սուսերամարտի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է աշխարհի 135 երկրից ժամանած 1200 սուսերամարտիկ:

Սուսերամարտի աշխարհի առաջնությանը մասնակցում է նաև Հայաստանից ժամանած թիմը, որի մարզիչը՝ Գագո Հովհաննիսյանը, Oragir.News-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ հայ սպորտսմենների թվում շատ են երիտասարդ սուսերամարտիկները, որոնք առաջին անգամ են նման մեծ մրցման մասնակցում, ուստի նրանց համար թերևս դժվար կլինի ավելի փորձառուների հետ պայքարել. բավարար է արդեն նրանց մասնակցությունն առաջնությանը:

Մարզիչ Մանվել Մանվելյանն էլ նշեց, որ թիմի անդամների մեծ մասը երիտասարդ են, որոնք դեռ նոր պետք է փորձ ձեռք բերեն. «Եկել ենք փորձ ձեռք բերելու, մեր ներդրումները պետք է անենք՝ ուղղված հայկական սուսերամարտի զարգացմանը»:

Մեզ հետ զրույցում Հայաստանի հավաքականի անդամ, երիտասարդ սուսերամարտիկ Գագիկ Մորուքյանը, որի մրցակիցները Ղազախստանի, Լեհաստանի, Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներն են լինելու, ասաց, որ հաղթական են տրամադրված և մեծ ակնկալիքներ ունեն մրցաշարից:

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ