copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:00 21-07-2025

Ի՞նչ հալյուցինացիաներ է տեսել Փաշինյանը, որ Թումանյանից մեջբերում է անում․ հոգեբանը վերլուծում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել՝ կից հետևյալ մեջբերումն անելով Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմից։

«Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց
Ժայռերը՝ խորունկ նոթերը կիտած՝
Դեմ ու դեմ կանգնած, համառ ու անթարթ
Հայացքով իրար նայում են հանդարտ»։

Նկատենք, որ պոեմում Լոռեցի Սաքոն խելագարվում է տարեցների կեղծ, սարսափելի պատումների ազդեցությամբ։

Հոգեբան Միհրդատ Մադաթյանից փորձեցինք հասկանալ, թե Փաշինյանը, «Լոռեցի Սաքոն» պոեմի առաջին տողերը մեջբերելով, ո՞ւմ է ակնարկում և ովքե՞ր կխելագարվեն Փաշինյանի կեղծ պատումների պատճառով։

«Ես չգիտեմ, Փաշինյանի մեծամոլական զառանցանքում ո՞ր կերպարն է հիմա դոմինանտ, որ ինքն իր վրա պիտի ինչ-որ այլաբանություններ բերի։ Փաշինյանի բերած այլաբանություններն էլ տրամաբանական պատճառահետևանքային կապերի չեն ենթարկվում, որպեսզի որևէ վերլուծություն արվի դրանց վրա։

Հիմա, ասենք, «Լոռեցի Սաքոյին» ինքը կարող է իր հետ համեմատել, կարող է Ալեն Սիմոնյանի հետ համեմատել, ով ամուսնալուծվել, և ընկերոջ աղջկա հետ է ուզում ամուսնանալ՝ ըստ օդում կախված լուրերի։ Կարող է Հռոմի պապի հետ համեմատել։ Ես չեմ կարող ասել՝ էս գիշեր ի՞նչ հալյուցինացիաներ է տեսել Փաշինյանը, որ առավոտյան որոշել է Թումանյանից մեջբերում անել»,-ասաց նա։

Հոգեբանի համոզմամբ՝ Փաշինյանը նման գրառումներով փորձում է գրագետի տպավորություն թողնել հասարակության վրա։

«Իմ տպավորություններով՝ Նիկոլ Փաշինյանը, լինելով անգրագետ, փորձում է ցիտատների միջոցով տպավորություն ստեղծել, թե ինքն ինչ-որ բաներ կարդացել է ու կրթված է։ Դա ընդամենը տպավորություն ստեղծելու համար է։ Նույնն անում է, օրինակ՝ Սաղմոս կարդալով։ Էս ամեն ինչը շատ պարզ է։ Ես միշտ ասել եմ՝ սատանան Աստվածաշունչը հավատացյալներից լավ գիտի»,- եզրափակեց նա։

Ամենից շատ դիտված

22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո
23:05 Դեպի Նուռնուսի ամառանոցներ տանող հատվածում 3-4 օր է՝ խմելու ջուրը տոննաներով թափվում ու կորում է
23:10 Հրաձգության Հայաստանի հավաքականը թիմային պայքարում աշխարհի չեմպիոն է
22:49 Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը 5 տարի է` չի աշխատում. մեղավորը նախագիծն է