copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 17:06 20-07-2025

Փաշինյանին հրապարակային ծաղրելը ի ցույց է դնում ադրբեջանական կողմի չկամությունը. խաղաղության պայմանագիր չեն ուզում

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դիվանագիտական/ պետական վարվեցողության և բազմադարյան նորմերով ընդունված չէ վիրավորել և ծաղրել մյուս պետությունների ղեկավարներին: Եթե նույնիսկ դիմացինդ թշնամի պետության ղեկավարն է: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հակաֆաշիստական կոալիցիայի ղեկավարներ Ռուզվելտը, Չերչիլը և Ստալինը Գերմանիայի ղեկավարին ասում էին պարոն կանցլեր:

Բացառիկ դեպք էր, երբ պատերազմից հետո, երբ գահավիժում էին խորհրդա-ամերիկյան հարաբերությունները և սկսվել էր սառը պատերազմը, մի առիթով Թրումանը Ստալինին դև անվանեց, բայց լուրջ քննադատության արժանացավ:

Այժմ ինձ համար շատ տարօրինակ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ծաղրելու վարքագիծը: Լինելով բարձրագույն կրթությամբ միջազգայնագետ/դիվանագետ և պետության գործադիր իշխանության երկարամյա ղեկավար նա հաստատ գիտի միջպետական հարաբերություններում վարվելակերպի կանոնները:

Ուրեմն ինչու է այդպես վարվում, այն էլ երկկողմանի բանակցությունների և սպասվելիք խաղաղության պայմանագրի կնքման այս վճռորոշ պահին: Հավանաբար նրա համար ընդունելի չէ միջանցքի վերահսկողությունը ամերիկյան կառույցին հանձնելու պլանը:

Կան նաև նախապայմաններ, սահմանադրություն, Մինսկի խումբ և այլն, որոնցից հետո միայն նա կգնա պայմանագրի ստորագրման: Ամեն դեպքում ծաղրանքը ի ցույց է դնում ադրբեջանական կողմի չկամությունը: Դեռ խաղաղության պայմանագիր չեն ուզում: Ուրիշ բացատրություն դժվար, թե գտնվի:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ