copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:34 18-07-2025

Ադրբեջանը Սամվել Շահրամանյանին է ուղարկել հռչակագրի տեքստ, վերջինս մերժել է այն. Ռոման Երիցյան

Ստորև ներկայացնում եմ ռուսալեզու բացառիկ փաստաթուղթ, որն Ադրբեջանի ղեկավարության կողմից ուղղվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին՝ Ազգային ժողով ներկայացնելու և ընդունելու պահանջով։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը և հրապարակել է այդ փաստաթղթի լուսանկարը։

«Սամվել Շահրամանյանը, գիտակցելով նման քայլի իրավաքաղաքական և պատմական հետևանքները, մերժել է հռչակագրի ընդունման գործընթացը՝ պատճառաբանելով, որ պատգամավորական քվորում ապահովել հնարավոր չէ։

Իր հերթին Ադրբեջանի ղեկավարությունը, չնահանջելով իր պահանջից, շարունակել է այն պնդել։
Հաշվի առնելով բնակչության ոչնչացման ու սպանդի վտանգը, որպես այլընտրանք, նախագահն ընդունել է հրամանագիր Արցախը լուծարելու վերաբերյալ՝ քաջ գիտակցելով, որ ի տարբերություն հռչակագրի՝ այն որևէ իրավական ուժ չի ունենալու և հետագայում ճանաչվելու է անվավեր։ Ուշագրավ է նաև, որ հրամանագրում Հայաստանի Հանրապետության կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու վերաբերյալ որևէ հիմնավորում (պատմական խայտառակություն) ևս չի նշվել։

Նրանք, ովքեր կարծում են, որ անգամ հրամանագիր կարող էր չընդունվել, տեղեկացնում եմ, որ այս քայլով կանխվել է այն սցենարը, որը կարող էր նմանվել Սիրիայի և Իրաքի հյուսիսում ծավալված հրապարակային սպանդին։

Ինչևէ. փաստորեն անգամ Հայաստանի Հանրապետության վարչապետի ադրբեջանցի գործընկերները փաստում էին, որ Արցախի լուծարումը հնարավոր դարձավ բացառապես Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս համարելու հայտարարություններից հետո։

Շարունակեք հետևել. առաջիկայում հրապարակվելու են նոր փաստաթղթեր, որոնք կբացահայտեն իրականությունը»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից