copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:32 18-07-2025

Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ

Սոֆիա աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 18-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Բուլղարիայի փոխվարչապետ Աթանաս Զաֆիրովի հետ։

Գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան–Բուլղարիա երկկողմ հարաբերությունների ընթացքը, օրակարգի ընդլայնման ու խորացման հնարավորությունները՝ քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, գիտատեխնիկական ոլորտներում։

Անդրադարձ են կատարել տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումներին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի։

Նախարար Հայրապետյանն ընդգծել է, որ այս համագործակցության հետագա զարգացումը մեծապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդմանը։


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից