copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:08 18-07-2025

AKNEYE-ը՝ Harmony VII-ին

Ս.թ. հուլիսի 8-11-ին AKNEYE-ը մասնակցել է Երևանում տեղի ունեցած Harmony Meetup 7-ին:
Վրաստանից Հայաստան էր ժամանել AKNEYE արտիստ Էլենե Մետրևելին: Նա տեղում ստեղծագործել է՝ ներկայացնելով «Աշխարհների ներդաշնակություն» խորագրով պերֆորմանսը։
«Harmony-ի շրջանակում AKNEYE-ի հետ գործակցությունը բնության, մարդկանց և սիրո մասին է:

Իմ արվեստի կենդանի կատարմամբ փորձում եմ ցույց տալ, որ բնությունը դեռ ապրում է մեր մեջ, մենք ենք բնությունը: Ուստի պետք է վայելել ամեն պահը, լավագույն կերպով օգտագործել այս տեխնոլոգիաներն ու մեզ տրված բոլոր հնարավորությունները. ցուցաբերել սեր, տալ սեր և ստանալ սեր: Սա է իմ ներկայացման հիմնական գաղափարը», - նշել է արվեստագետը:

Հյուրերը մեծ հետաքրքրությամբ հետևում էին ակն քանդակի ստեղծմանը՝ աշխատանքային քննարկումները մեկտեղելով արվեստի յուրօրինակ ցուցադրության հետ:

Ներկաներից Openbox-ի ղեկավար Եվա Ջանգն ընդգծել է AKNEYE-ի կարևոր գործունեությունը. «Շատ ոգևորիչ է: Տպավորված եմ: Բիզնես լանչի էի, զրուցում էի գործընկերներիս հետ, երբ տեսա սա ու այլևս չկարողացա կենտրոնանալ հանդիպման վրա: Ես արվեստի մեծ սիրահար եմ, այդ պատճառով եկա այստեղ՝ ուշադիր նայելու: Կարծում եմ՝ այս հարթակը հիանալի հնարավորություն է տալիս արվեստագետին՝ իր գեղեցիկ արվեստը ցուցադրելու համար»:

2024 թվականի Վենետիկի Բիենալեի օրերին AKNEYE-ի տաղավարում ցուցադրություն ունենալուց
հետո, սա AKNEYE-ի և Էլենե Մետրևելիի երկրորդ համագործակցությունն էր: Այն հիշեցրել է՝
ներդաշնակությունը թաքնված է բարության, գեղեցկության և փոփոխության աշխարհների
ամբողջականության մեջ, ստեղծագործական ոգին ու միասնության ուժը գերազանցում են բոլոր
սահմանները:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից