copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:49 17-07-2025

«Փյունիկը» խոշոր հաշվով հաղթեց «Տրե Ֆիորիին» և դուրս եկավ երկրորդ փուլ

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Սան Մարինոյի «Տրե Ֆիորիին»։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 5:0 հաշվով։

14-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն։ 24-րդ րոպեին «Փյունիկի» առավելությունը կրկնապատկեց բրազիլացի պաշտպան Ալեմաոն։ 40-րդ րոպեին աչքի ընկավ կամերունցի հարձակվող Մարիուս Նուբիսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը։ 85-րդ րոպեին Օտուբանջոն դուբլ ձեւակերպեց։ 89-րդ րոպեին գրանցվեց ինքնագոլ։

Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Տրե Ֆիորին»։

«Փյունիկը» երկրորդ փուլում կմրցի հունգարական «Դյորի» հետ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից