Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 20:54 17-07-2025

PKK-ն այս պահին չի նախատեսում շարունակել զինաթափվելը

Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) ինքնալուծարման և զենքերի հանձման գործընթացը շարունակում է մնալ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում:

Հուլիսի 16-ին հրապարակվել է ՔԲԿ-ի խոսնակներից Թեքին Մուշի հայտարարությունը։ ՔԲԿ-ականների զենքերի հանձման գործընթացի հնարավոր շարունակականությունը նա կապել է Թուրքիայի գործողությունների հետ:

«Այս պահին երկրորդ խմբի զենքերի հանձնումը մեր օրակարգում չէ: Սակայն եթե պետությունը իրավական հիմք ստեղծի ու հստակ քայլեր իրականացնի, իրավիճակը կարող ենք կրկին գնահատել»,- հավելել է Մուշը:

Հիշեցնենք, որ զինյալների առաջին խումբը թուրքական կողմին զենքերը հանձնել էր հուլիսի 11-ին Իրաքյան Քուրդիստանի Սյուլեյմանիե քաղաքում: Հանձնմանը զուգահեռ 30 հոգուց բաղկացած ՔԲԿ-ականների մի խումբ էլ սիմվոլիկ կերպով ոչնչացրել էր զենքերը:

Ermenihaber

Ամենից շատ դիտված

19:37 Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
17:37 Արեց հնարավորն ու անհնարը. Լիանա Վանոյանի շնորհակալությունը ջրասուզակ Վահե Մելքոնյանին
19:00 Պապ թագավորը չէ խնդիրը, այլ Ամիրյանը․ դա Ադրբեջանը չէր կարող ընդունել
20:30 Ոսկեգույն պատրանք. Պապոյանը հաշվում է բեռնատարները, գյուղացին՝ իր կորուստները
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
19:44 Երևանում կորած չինացի աղջկան գտել են
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը