copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 17-07-2025

Հայտնի է՝ երբ կհրապարակվեն ընդունելության քննությունների արդյունքները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստը:

Նիստին մասնակցել են Բարձրագույն կրթության և գիտության նախագահ Սարգիս Հայոցյանը, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը, տեղակալ Կարո Նասիբյանը, բուհերի ռեկտորներ և պրոռեկտորներ։

Հանրապետական ընդունող հաձնաժողովը նախ հաստատել է օրակարգը, այնուհետև քննարկել է ՀՀ բուհերի՝ 2025-2026 ուստարվա՝ ըստ մասնագիտությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով ընդունելության հիմնական փուլի նախնական, այդ թվում՝ օրենքով սահմանված արտոնություններ ունեցող դիմորդների արդյունքները:

Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը ներկայացրել է ընդունելության հիմնական փուլի նախնական արդյունքները՝ նշելով, որ ընդունելության քննությունների արդյունքները հրապարակվելու են հուլիսի 18-ին:

Այս տարի ևս դիմորդներն ընդունելության քննություններ են հանձնել 2 անգամ. առաջին փուլը կազմակերպվել է հունվարին, իսկ երկրորդ և երրորդ փուլերի քննություններն անցկացվել են հունիս և հուլիս ամիսներին:
ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ բուհերի ընդունելության նպատակով հատկացվել է 12126 տեղ, որից 2142-ը՝ անվճար, իսկ 9984-ը՝ վճարովի: Վճարովի համակարգ այս տարի ընդունվել է 9547 դիմորդ, իսկ անվճար՝ 1898:

Նախարար Ժաննա Անդրեասյանը, ծանոթանալով ընդհանուր տվյալներին, հետաքրքրվել է թափուր մնացած տեղերի և այլ օրակարգային հարցերով: Հանձնաժողովի նիստում քննարկվել է նաև թափուր տեղերի մրցույթի կազմակերպման հարցը:

Անդրադառալով ազգային փոքրամասնություններին տրվող նպատակային տեղերի բաշխման հարցին՝ որոշվել է դրանք հատկացնել վճարովի համակարգ ընդունված այն դիմորդներին, որոնք հաղթահարել են քննությունների ընդհանուր առավելագույն միավորի 75%-ը (առնվազն 30 միավոր)։ Այդ թիմորդների թիվը 11 է, որոնցից 5-ը՝ իգական սեռի:

ԳԹԿ տնօրենը տեղեկացրել է, որ 114 դիմորդ չի հայտագրել բուհը և մասնագիտությունը: Նիստի ընթացքում որոշվել է միասնական քննություններ հանձնած, սակայն բուհ և մասնագիտություն չհայտագրած դիմորդներին մասնագիտությունների հայտագրման լրացուցիչ փուլից հետո` հիմնական փուլի մրցույթի արդյունքներով բուհ չընդունված դիմորդների հայտագրումից և մրցույթի անցկացումից հետո առկա թափուր տեղերի պարագայում նրանց հայտագրվելու և մրցույթին մասնակցելու հնարավորություն ընձեռել:

Նիստում քննարկվել են նաև ընթացիկ մի շարք հարցեր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից