copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 22:50 16-07-2025

«Վեոլիայի» օրինակն ընդհանրապես շառլատանություն է. պրիմիտիվ է ու զզվելի. Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը արձագանքել է Փաշինյանի այսօրվա ասուլիսին․ «Էժանագին աֆերիստություն, երբ ինչ-որ մի ծառայություն արտապատվիրակում ես երրորդ կողմին, դրա համար վճարում ես։

Օրինակ՝ եթե որևէ ընկերություն հաստիքային հաշվապահ պահելու փոխարեն իր հաշվապահությունն արտապատվիրակում է ինչ որ հաշվապահական ընկերությանը, ապա նա դրա համար վճարում է այդ հաշվապահական ընկերությանը։ Այլապես ինչու՞ պետք է ինչ որ մեկը քո փոխարեն քո հաշվապահությունն անի։ Այլ ընկերությունների հաշվապահությունը վարելը հաշվապահական ընկերությունների բիզնեսն է, նրանց փողի աղբյուրը։

Նրանք հո՞ քո սիրուն աչքերի համար քո հաշվապահական հաշվետվությունները չեն կազմում։ Պետությունների ընտրությունը մի քիչ ավելի մեծ է։ Մասնավորի նման նրանք կարող են ինչ որ ծառայություն գնել, այսինքն՝ սեփական միջոցներով ծառայություն իրականացնելու փոխարեն այն արտապատվիրակել մասնավորին։

Սակայն, պետությունները կարող են ծառայությունն արտապատվիրակել՝ ծառայության դիմաց վճար գանձելու իրավունքով։ Օրինակ՝ պետությունը կարող է իր թունելների կառավարումը հանձնել մասնավորին՝ պայմանով որ մասնավորը դրանք վերանորոգի ու սպասարկի։ Դե հիմա այս տրամաբանությունը տարածենք Հայաստանի հարավային սահմանով անցնող ճանապարհի/միջանցքի վրա։

Ինչու՞ ինչ-որ միջազգային կազմակերպություն պետք է պարեկի մեր երկրով անցնող, կոնֆլիկտավտանգ ճանապարհը։ Կարո՞ղ է վաղը Հայաստանը վճարի ինչ-որ օտարերկրյա մասնավոր ընկերությանը, որ այդ ընկերությունն ապահովի ադրբեջանցիների ու թուրքերի անխոչընդոտ երթևեկությունը Հայաստանի տարածքով։ Կամ, կարո՞ղ է հանկարծ այդ օտարերկրյա մասնավոր ընկերությունը ճանապարհի մուտքի վրա «տոմսավաճառ» նստացնի ու երթևեկողներից փող գանձի։

Թուրքերից ու ադրբեջանցիներից թող գանձի, հարց չունեմ, բայց․․․ հիմա պատկերացնու՞մ եք, թե որքան կգանձեն թուրքերն ու ադրբեջանցիները, եթե վաղն ինչ-որ հայ հանկարծ փորձի իրենց ճանապարհներին ոտք դնել։ Կկլպեն մինչև վերջին լուման (եթե իհարկե այդ ժամանակ մեր երկրում մանաթը կամ թուրքական լիրան չշրջանառվեն)։

Հ․Գ․ «Վեոլիայի» օրինակն ընդհանրապես շառլատանություն է։ Հայաստանն իր ենթակառուցվածքը վարձով է տվել, որ ֆրանսիացիները փող աշխատեն։ Այդքան բան։ Նույնն է, թե մեկն իր խանութի տարածքը տա ուրիշին, որ այդ ուրիշն այդ խանութն աշխատացնի։ Պրիմիտիվ է ու զզվելի․․․»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում