copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:37 16-07-2025

Փաշինյանները կգան ու կգնան, իսկ Հայաստանը կմնա. Անդրեյ Կարտապոլով

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն առաջարկել է հանգիստ արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին։

«Փաշինյանները կգան ու կգնան, բայց Հայաստանը կմնա։ Հետևաբար, եկեք հանգիստ արձագանքենք նման քաղաքական գործիչների հայտարարություններին։ Ինչ վերաբերում է ռոսական ռազմաբազային, ապա բազան գտնվում է ոչ թե ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում, այլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։

Հետևաբար, այն կշարունակի կատարել մեր խնդիրները, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա»,- ասել է նա։

Նա նշել է, Փաշինյանը, իհարկե, այժմ Հայաստանի ղեկավարն է, բայց կա հոյ ժոովուրդ, որի համար ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը բացարձակապես առաջնահերթություն չէ։

«Կա հանրապետության օրենսդիր մարմին, որը նույնպես պետք է կայացնի որոշումներ։ Ի վերջո, կան միջազգային պայմանագրեր, որոնք պետք է քննարկվեն հետագայում՝ դրանց երկարաձգման կամ չերկարաձգման, կամ ֆինանսավորման տեսանկյունից։ Սա, իմ կարծիքով, բարդ գործընթաց է», – նշել է պետդումայի ներկայացուցչը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը