Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 18:00 16-07-2025

Աննա Հակոբյանը չի կրթում, այլասերում է․ իմ կրթությունն ինչքան պիտի դեն նետեմ, որ նրան լսեմ․ հարցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կներկայացնեն նոր հեռուստանախագիծ՝ «Կրթվելը նորաձև է»:

Այս մասին Աննա Հակոբյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում և հրապարակել տեսանյութ. «Շուտով հայաստանյան հեռուստաեթերում։ Կրթվելը նորաձև է»,- գրել է նա:

Oragir.News-ն այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներից հետաքրքրվեց, արդյո՞ք դիտելու են վարչապետի կնոջ հաղորդումը, թե՞ ոչ։

Հարցվածներից միայն մեկը ցանկություն ուներ լսելու Աննա Հակոբյանի ելույթը։

«Չեմ դիտի։ Ախր չեմ հասկանում, թե նա ինչեր է խոսում։ Ոնց որ` հայերեն չխոսի։ Իր ամուսնու պես անընդհատ խոսում է, բայց չես հասկանում, թե ինչ է խոսում»,- ասաց քաղաքացիներից մեկը։

«Աննա Հակոբյանը թող առաջինն ինքը կրթվի։ Հիմա ես իմ ստացած կրթությունն ինչքան պետք է դեն նետեմ, որ նստեմ հեռուստացույցի առաջ ու լսեմ մի մարդու, որն այդպիսի բառապաշար ունի։ Դա կրթվել չի, դա այլասերվել է»,- նկատեց մեկ այլ կին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ