Ուղիղ եթեր
Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 10 ամիս առաջ - 22:30 15-07-2025

ՔՊ-ականները խարդախ ու սուտասան են. միջանցքի հարցը քննարկում են, բայց բացահայտ չեն ասում. հարցում

Վերջին օրերին իշխանությունները տարբեր մակարդակներում պնդում են, թե Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող որևէ «միջանցք» քննարկման առարկա չէ։ Սակայն այս հայտարարությունները չեն ցրում հասարակության կասկածները։

Քաղաքական և մեդիադաշտում շարունակում են հնչել կարծիքներ, որ կուլիսային բանակցություններում նման հարցեր առկա են։

Որպեսզի պարզենք՝ քաղաքացիները որքանով են վստահում պաշտոնական հայտարարություններին, Oragir.News-ը հարցում անցկացրեց Երևանի փողոցներում։

Հարցվածների մեծամասնությունը համոզված է, որ իշխանությունները ամբողջ ճշմարտությունը չեն ասում և իրականում թաքցնում են իրական քննարկումների բովանդակությունը, հատկապես այսպես կոչված միջանցքի հարցում:

«Ես ընդհանրապես նրանց ոչ հավատում եմ, ոչ ընդունում եմ»,- նշեց հարցվածներից մեկը:

«ՔՊ-ականը խարդախ ա, թուրք ա ՔՊ-ականը»,- ասաց մեկ այլ անցորդ:

Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ միջանցքի հարց չպետք է քննարկել. «Միջանցք պիտի չլինի, բացառվում ա, դա նշանակում ա՝ մենք նվեր տվինք Հայաստանը ընդհանրապես»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ