Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:41 15-07-2025

ԱՄՆ-ում կասեցրել են ՌԴ-ի դեմ մաքսատուրքերի օրինագիծը

ԱՄՆ Սենատը կասեցրել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի՝ Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ 500 տոկոս մաքսատուրքեր սահմանելու օրինագծի առաջխաղացումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է POLITICO-ն՝ վկայակոչելով Սենատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունի հայտարարությանը։

Այս որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը լուծելու մասին հայտարարությունների ֆոնին։«Կարծես թե, այս պահին նախագահը մտադիր է փորձել որոշ բաներ անել ինքնուրույն։ Եթե որևէ պահի նա որոշի, որ այս օրինագծի առաջխաղացումը իմաստ ունի և կնպաստի ու կամրապնդի իր բանակցային դիրքերը, ապա մենք կմիանանք դրան։ Մենք պատրաստ կլինենք», – ասել է Թյունը։

Թրամփը հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ սպառնացել է 100%-ի չափով երկրորդային մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ թիրախավորելով Մոսկվայի առևտրային գործընկերներին, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնություն ձեռք չբերվի։

Սենատի օրենսդրությունը նույնիսկ ավելի խիստ մաքսատուրքեր էր նախատեսում մի շարք երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Հնդկաստանի և Բրազիլիայի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը