Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 22:48 14-07-2025

Ձորաղբյուրում աղմկահարույց սպանություն կատարած անձը տաք հետքերով հայտնաբերվեց․ shamshyan.com

Հուլիսի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի, ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գառնիի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հրաչ Աթաբեկյանի գլխավորությամբ, և ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերյոժա Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Օքսեն Հարությունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սերյոժա Սեդրակյանի գլխավորությամբ, համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկների հետ՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ, իրականացնելով հսկայածավալ աշխատանքներ, հայտնաբերել են հուլիսի 11-ին Ձորաղբյուր գյուղում հրազենի գործադրմամբ սպանություն կատարած կասկածյալին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում, Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի թաղամասերից մեկի այգետնակի մոտ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Ս.-ի և Երևանում հաշվառված 31-ամյա Աշոտ Բ.-ի միջև, որի ընթացքում էլ վերջինը իր մոտ գտնվող դեռևս անհայտ տիպի ատրճանակից կրակել է Հովհաննես Ս.-ի վրա, ինչի արդյունքում վերջինս հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել։ Ապա սպանություն կատարողը դեպքի վայրից հեռացել է։

Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ Քր.օր-ի 155 հոդվածի 1-ին մասի, 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի, 335 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կարճ ժամանակ անց քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչության ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հերթական օպերատիվ տեղեկություններն են ստանում, որ կասկածյալ Աշոտ Բ.-ն գտնվում է Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում։

Օպերատիվ խմբերը, ժամանելով նշված փողոց, հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Աբովյանի բաժին, ապա ներկայացնում Աբովյանի քննչական բաժին։

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները նաև պարզել են կռվին ականատես անձանց ինքնությունը, որոնց տվյալները, նախաքննության շահերից ելնելով, այս պահին չենք հրապարակում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել