copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 12:26 22-07-2026

Անահիտ Մանասյանը Մեղրիի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հարցերը

Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպանի այցը Սյունիքի մարզ: Անահիտ Մանասյանը հուլիսի 22-ին այցելել է Մեղրի համայնք: Հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից։

Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքներին առնչվող մի շարք խնդիրներ, մասնավորապես վերաբերելի՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, բժշկական օգնության և սպասարկման, սոցիալ-տնտեսական և մի շարք այլ իրավունքներին:

Անահիտ Մանասյանը նշել է, որ Մեղրի կատարած իր նախորդ այցի ընթացքում արձանագրված խնդիրների մի մասը արդեն իսկ ստացել է լուծում։ Այս այցի ընթացքում բարձրաձայնված խնդիրների լուծման ուղղությամբ ևս կկատարվի հետևողական աշխատանք:

Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի