copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 22:07 14-07-2025

Ձախողման դեպքում Ադրբեջանը ստիպված կլինի հատուցել Ղարաբաղում արկածախնդրության համար. իրանցի փորձագետ

Ադրբեջանի Հանրապետությունը, որը նախկինում գտնվում էր Կովկասի աշխարհաքաղաքական հավասարումների ծայրամասում, այժմ Թուրքիայի և Իսրայելի ազդեցության տակ ներգրավված է բարդ խաղերում՝ որպես Մերձավոր Արևելքի ճգնաժամերի միջնորդ։ Դրա մասին գրել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին։

«Դա ոչ միայն հակասում է Իրանի և Ռուսաստանի քաղաքականությանը, այլև Բաքուն տարանցիկ նախագծեր և աշխարհաքաղաքական միջանցքներ է փնտրում, որոնք լուրջ սպառնալիք են դառնալու Ադրբեջանի համար»։

Ադրբեջանի Հանրապետությունը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Սակայն Մերձավոր Արևելքն ու Կովկասը միայն նավթի, այլև «մեղմ ուժի», կրոնական և մշակութային կապերի, Իրանի և Ռուսաստանի հետ հարևանության, ինչպես նաև փոփոխվող աշխարհաքաղաքականության մասին են. դրանք այն պարամետրերն են, որոնց շրջանակում պետք է գործի Բաքուն։

Հաջողության դեպքում նա կարող է մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր կնքել։ Մինչդեռ ձախողման դեպքում նա ստիպված կլինի հատուցել այս արկածախնդրության համար Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ իր սեփական տարածքում։

Վերջիվերջո, հարցը մնում է անպատասխան. կարո՞ղ է արդյոք «չարաճճի երեխան» մի գիշերվա ընթացքում դառնալ «ճգնաժամերի կնքահայր»։ Կամ էլ Իրանի և Ռուսաստանի կարմիր գծերը նրան դարձյալ կհիշեցնեն, որ այս շախմատային խաղում խաղազինվորի և թագավորի դերերը տարբեր են»,- գրել է փորձագետը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ