Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:19 14-07-2025

Ռուսաստանում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում 5 մարդ է եղել

Խաբարովսկի երկրամասում անհետացել է «Взлет» ավիաընկերությանը պատկանող Ми-8Т ուղղաթիռը, հայտնել է «Росавиация»-ի մամուլի քարտուղար Արտյոմ Կորենյակոն։

Նախնական տեղեկություններով՝ անհայտ կորած ուղղաթիռում հինգ մարդ կա՝ անձնակազմի երեք անդամ և երկու տեխնիկական մասնագետ, գրում է РБК-ն։

RA-25660 գրանցման համարանիշով ուղղաթիռը թռիչք է կատարել Օխոտսկ քաղաքից և պետք է ժամաներ Մագադան։ Սակայն անձնակազմը նշանակված ժամին կապ չի հաստատել։

Անհետացած ուղղաթիռի որոնման համար Դաշնային օդային տրանսպորտի գործակալության որոնողական-փրկարարական ինքնաթիռներ են օգտագործվում։

Ամենից շատ դիտված

15:01 Ողբերգություն է, մեծատառով մարդ էր, ո՞նց կարող էր նման բան պատահել. հարևանները՝ սպանված բժշկի մասին
21:26 ԲԿ-ի շահույթը 130 մլն-ով նվազել է, բայց դա Նարեկ Զեյնալյանի վրա չի ազդում
23:28 Հովհաննես Գաբրիելյանը փորձում է պատմական ռեկորդ սահմանել՝ անցնելով Սևանա լիճը երկարությամբ
19:56 Ինչո՞ւ Բաքուն այլևս չի «խնայում» Փաշինյանին. քաղաքագետ
20:25 «Արարատցեմենտը» աշխատում է առավելագույն հզորությամբ․ Պապոյան
19:20 Փաշինյանը ավելացնում է զվարճանքների թիվը, քանի որ բավականին խնդիրներ են ավելանում հացի մասով
22:28 Ազատության հրապարակում՝ բացօթյա ֆիթնես միջոցառում
09:24 Սեպտեմբերի 15–ից 25–ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա»
18:42 2020-ի պատերազմից հետո կապիտուլյացիայի ենթարկված իշխանությունը պետք է հրաժարական տար․ Հակոբյան
09:43 Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը