Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 10 ամիս առաջ - 12:37 13-07-2025

Հնդկաստանում հայտնաբերվել է քարանձավում բնակվող ռուս կին՝ երեխաների հետ

Հնդկաստանի հարավային Կառնատակա նահանգում ոստիկանությունը հայտնաբերել է ռուսաստանցի մի կնոջ, որը երկու դուստրերի հետ ապօրինի բնակվում էր քարանձավում՝ 2017 թվականից վիզայի ժամկետը լրանալուց հետո:

40-ամյա Նինա Կուտինան, որն ընդունել է հինդուիզմը, իր երեխաների հետ ապրել է Կալյանայի շրջանի հեռավոր քարանձավում՝ զբաղվելով մեդիտացիայով։

Տեղական ոստիկանները կասկածել են, երբ քարանձավի մուտքի մոտ նկատել են մանկական իրեր։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ ընտանիքը մոտ երկու շաբաթ շարունակ ապրել է այդ վայրում։

Կուտինային սպառնում է արտաքսում՝ վիզայի պայմանների խախտման համար։ Ռուսաստանի դեսպանատունն արդեն տեղեկացվել է դեպքի մասին։

Ամենից շատ դիտված