copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:27 13-07-2025

Ազատություն Սրբազան Հայրերին և մեր պայքարի հերոս մասնակիցներին

«Սրբազան պայքար» շարժման տելեգրամյան ալիքը հրապարակել է քաղաքի տարբեր հատվածներում փակցված պաստառների լուսանկարներ, որոնք ազատություն են պահանջում ապօրինի կալանավորված Սրբազան հայրերի և մյուսների համար:

«Ազատություն Սրբազան Հայրերին և մեր պայքարի հերոս մասնակիցներին»,- նշված է էջում:

Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ինչպես նաև զոհված զինծառայողի հայր Արա Ռոստոմյանը կալանավորված են 2 ամսով: