Ներքին Հայ դավաճաններ 10 ամիս առաջ - 20:00 12-07-2025

Հայ դավաճաններ. Խաչիկ Մուղդուսիի պատիժը՝ իր իսկ ղեկավարների կողմից

Հայ դավաճանների շարքի հերթական հրապարակումը նվիրված է Խաչատուր Աստվածատուրովին։

Հայոց պատմության ամենաբարդ և արյունալի շրջանի՝ 1937 թվականի իրադարձությունների կիզակետում էր կանգնած Խաչատուր Աստվածատուրովը, ով առավել հայտնի է Խաչիկ Մուղդուսի անունով: Խաչիկ Մուղդուսու կենսագրությունը խորհրդանշական օրինակ է այն անհատների, ովքեր հեղափոխությունից հետո մուտք գործեցին նոր ձևավորվող պետական համակարգ ու դարձան այդ ռեժիմի զոհերը:

Մուղդուսին ծնվել է 1893 թվականին Նախիջևանում: 1915 թվականին Մուղդուսին խուսափելով ռուսական բանակի զինվորական ծառայությունից, տեղափոխվել է Դոնի Ռոստով։ Այնտեղ սովորել է հաշվապահություն և աշխատել հյուրանոցում՝ որպես հաշվապահ, ապա՝ նոտարական գրասենյակում՝ որպես մեքենագիր։

1917 թվականին, այնուամենայնիվ, զորակոչվել է ռուսական բանակ։ Սակայն ծառայությունն ընդհատվել է նույն տարվա հոկտեմբերին՝ հեղաշրջման պատճառով։ Խորհրդային իշխանության հաստատումից հետո Մուղդուսին վերադարձել է Հայաստան և 1920 թվականի ամռանը միացել Քանաքեռի 10-րդ հեծյալ գնդին՝ որպես գրագիր։

1921-ին ընդգրկվել է Էջմիածնի ՉԵԿԱ-ի կազմում։ Նույն տարում՝ փետրվարյան ապստամբության օրերին, ձերբակալվել է Հայրենիքի փրկության կոմիտեի կողմից, սակայն ապրիլին ազատ է արձակվել և շուտով ստանձնել է Էջմիածնի ՉԵԿԱ-ի ղեկավարումը։

Հետագա տարիներին Մուղդուսին պաշտոնի առաջընթաց է գրանցել խորհրդային անվտանգության համակարգում։ 1923-ին նա մեկնել է Մոսկվա՝ վերապատրաստման, իսկ 1929-ին նշանակվել Անդրկովկասի հակահետախուզության և արտասահմանյան բաժնի ղեկավար: 1934-ին վերադարձել է Երևան և մինչև 1937 թվականի սեպտեմբերը զբաղեցրել է Հայկական ԽՍՀ ներքին գործերի ժողովրդական կոմիսարի պաշտոնը։

Հենց այս պաշտոնավարման տարիներն էլ ամենախորհրդանշականն են Մուղդուսու կյանքի ու գործունեության մեջ: Նրա ղեկավարության օրոք սկսվեցին զանգվածային ռեպրեսիաները Հայաստանում։ ԽՍՀՄ ՆԳԺԿ հայտնի թիվ 00447 հրամանի շրջանակներում նա ընդգրկվել էր հատուկ եռյակի կազմում՝ իրականացնելով «ժողովրդի թշնամիների» դատավճիռները։

Պահպանված տվյալների համաձայն՝ ընդամենը մեկ ամսվա ընթացքում՝ 1937 թվականի օգոստոսի 11-ից մինչև սեպտեմբերի 18-ը, Հայաստանում գնդակահարվել է 304 քաղաքացի։ Հայ մտավորականների սպանդն ու աքսորը ևս իրականացվում էր նրա անմիջական մասնակցությամբ և ղեկավարությամբ: Սակայն ճակատագրի հեգնանքով՝ 1937 թվականի սեպտեմբերին հենց ինքն էլ դարձավ նույն ռեպրեսիվ համակարգի զոհը: Ստալինի հրամանով Մուղդուսին ձերբակալվեց: Նա հայտարարվեց ժողովրդի թշնամի և գնդակահարվեց։

Ահա այսպես, հայ դավաճան Խաչիկ Մուղդուսին, ստացավ իր արժանի պատիժը, սակայն պատմության մեջ մնաց որպես 1937 թվականի արյունալի իրադարձությունների կենտրոնում կանգնած հայերից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:06 Սեպտեմբերից ավագ դպրոցներում կգործեն վարորդական իրավունքի խմբակներ