Ներքին 1 տարի առաջ - 12:56 12-07-2025

Ո՛չ գյուղնախարարություն կա, ո՛չ գյուղացու ցավով ապրող. Լեջանի բնակիչ

Ռաֆիկ Այգունյանը Լռու մարզի Լեջան բնակավայրի բնակիչ է: Հող է մշակում, անասնապահությամբ զբաղվում, տարվա այս շրջանում էլ՝ օղի թորում: Օղին ոչ թե վաճառքի համար է, այլ հյուրասիրության:

Մոտ 1000 բնակիչ ունեցող գյուղը նախկինում հայտնի է եղել զարգացած գյուղատնտեսությամբ: Սակայն վերջին տարիներին հողի մշակությունը պակասել է, գյուղացին հեռացել դրանից: Պարոն Ռաֆիկը սա իսկական ողբերգություն է համարում: «Գյուղում ապրող մարդը սկսել է ապրել քաղաքացու կյանքով, սա վտանգավոր է»,- ասում է:

Նախկինում գյուղատնտեսության նախարարությունը աջակցության տարբեր ծրագրերով խթանում էր հողի մշակության գործը: Բացի այդ՝ ականջալուր էր գյուղացու բարձրացրած խնդիրներին, անձամբ նախարարն էր հաճախ լինում գյուղում, լսում գյուղացիներին: Վերջին տարիներին գյուղոլորտը բարձիթողի վիճակում է, իսկ գյուղացին միայնակ իր խնդիրների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։