Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:30 11-07-2025

Ասֆալտ՝ անձրևի տակ. Օձուն-Ստեփանավան ճանապարհը հիմնանորոգվում է

Մեկ ամիս առաջ Օձունի հանգույցից մեկնարկած ասֆալտապատումը շարունակվում է արդեն Այգեհատ գյուղի տարածքում: Երեկ ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում էին անձրեւային եղանակի պայմաններում:

Օձուն-Ստեփանավան 28 կիլոմետրանոց ճանապարհը վերանորոգվել էր 2016 թվականին եւ ըստ էության գոնե Օձունի ոլորանների ու դեպի Արեւածագ հատվածում բարվոք վիճակում էր: Ծրագիրն իրականացվում է պետական միջոցներով: Վարորդներն իհարկե գոհ են իրականացվող աշխատանքներից, երթեկեկելու են նոր ասֆալտով,սակայն հանուն արդարության պետք է ասել, որ Ալավերդի համայնքում բազմաթիվ այլ՝ շատ ավելի վատ վիճակում գտնվող ճանապարհներ կան,որոնք տարիներ շարունակ վերանորոգում չեն տեսել, ուստի ավելի առաջնային էր հենց նմանատիպ ճանապարհների նորոգումը:

Ինչեւէ, ասֆալտապատման աշխատանքները շարունակվում են, իսկ թե ի՞նչ սպասել որակից,առայժմ անհայտ է:

Ամենից շատ դիտված

18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
23:15 Անձնական ընկերություն չեմ արել, բայց միշտ լավն եմ լսել իր մասին. Քոչարյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:55 Արարատի մարզում «ՎԱԶ 2121»-ը հայտնվել է արգելապատնեշների վրա, իսկ Ford-ը կորցրել է կառավարումը․ կան վիրավորներ
19:14 Դերասանուհի Անիտա Ավետիսյանն ու ամուսինը հայտնել են առաջնեկի սեռը
20:53 Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե. 2-րդ նախագահը՝ իր դեմ հարուցված վարույթի մասին
16:44 Բուլղարիան սպառնում է վետո դնել Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթին
18:20 Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում