copy image url
Ավելին 1 տարի առաջ - 15:50 11-07-2025

Ամուսնություն 11․000 մետր բարձրության վրա

Ութ նորապսակ զույգ ամուսնացել է անմոռանալի և բացառիկ միջավայրում՝ «Պոբեդա» ավիաընկերության օդանավում, մոտ 11 հազար մետր բարձրության վրա։ Հանդիսավոր արարողության հյուրընկալը ավիաչվերթի կազմակերպիչն էր, հարսնացուները ծաղկեփնջեր են նետել, շամպայն է հոսել, հյուրերը՝ ուղևորները, շնորհավորական խոսքեր են հղել նորապսակներին։

Այս երկնային ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ էր ձեռք բերել չվերթի տոմս, ուղարկել տվյալները Telegram բոտին, ստանալ ամուսնական մատանիներ գնելու և Սոչիում ռեստորանում ընթրիքի վկայականներ։

Տոնակատարությունը շարունակվել է Սոչիի օդանավակայանում վայրէջք կատարելուց անմիջապես հետո: Նորապսակներին դիմավորել են փուչիկներով, քաղցր նվերներով, Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգի» հնչյունների ներքո: Միջոցառման կազմակերպիչները նրանց են հանձնել ամուսնական վկայականները։

Նշենք, որ հուլիսի 8-ին ՌԴ-ում տոն է՝ Ընտանիքի, սիրո և հավատարմության օրը։ Տոնը ներդրվել է 2022-ին ՌԴ նախագահի հրամանագրով։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել