Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 13:55 10-07-2025

Գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել. երկու հոգու տեղափոխել են ոստիկանության բաժին

Oragir.News-ի տեղեկություններով` գիշերը Գյումրիում ծեծկռտուք է եղել Խաղաղության օղակ պողոտայում։

Մեր աղբյուրի փոխանցմամբ` երկու միջին տարիքի տղամարդ վիճաբանել են, այնուհետև քաշքշուկ է սկսվել։ Նրանց տեղափոխել են Գյումրիի ոստիկանության բաժին։



Oragir.News-ի աղբյուրը նշում է, որ այդ տղամարդիկ հարբած էին, քաղաքի այդ հատվածում պարբերաբար նման միջադեպեր լինում են, որոնց վերաբերյալ միշտ չէ, որ աղմուկ է բարձրանում։