copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:32 10-07-2025

Հանրային հեռուստատեսությունը զբաղվում է դեղին մամուլին բնորոշ էժանագին սադրանքներով. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը խորին վրդովմունքով արձանագրում է, որ Հայաստանի Հանրային հեռուստաալիքը կրկին օգտագործվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հեղինակությունը նսեմացնելու և հանրության մեջ դիվանագրոհ տրամադրություններ սերմանելու համար։ 2025 թ. հուլիսի 9-ին եթերում հաղորդավար Պետրոս Ղազարյանը ներկայացրեց հերթական «հոգևորականի» կերպար, որը ո՛չ կարգադրված է Հայոց Եկեղեցու կողմից, ո՛չ էլ որևէ կապ ունի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կամ թեմական կառույցների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայոց եկեղեցու պահապանության համահայկական խորհուրդը։

հայտարարությունում, մասնավորապես, նշվում է. «Այդ անձը՝ ջինսերով, սպորտային կիսաբացված օձիքով, սպորտային կոշիկներով, ժարգոնային բառապաշարով ներկայացվեց ու հանդես եկավ եկավ իբրև «սարկավագ», զրպարտեց եկեղեցական դասը, աղավաղեց հոգևոր իրականությունը, որդեգրելով բացահայտ հակաեկեղեցական դիրքորոշում և դրսևորելով հոգևոր ոլորտի կատարյալ անգրագիտություն, եթե չասենք քրիստոնեական հավատքի ճշմարտության բացարձակ անտեղյակություն և կատարյալ մերկություն։ Հաղորդավարի լռությունն ու անգործությունն այսպիսի պարագայում համարժեք են նպաստակատար մասնակցության, ինչը հակասում է հանրային հեռարձակողի պետական-հասարակական առաքելությանը։

Մեր պահանջները.

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից՝

անհապաղ հրավիրել բաց նիստ, գնահատել թողարկման բովանդակային ու մասնագիտական խախտումները և պարզաբանել, թե որքանով են դրանք համահունչ Հանրային հեռուստատեսության խմբագրական չափորոշիչներին ու հանրային պայմանագրին։

Հեռուստաընկերության ղեկավարությունից՝

ներկայացնել, թե արդյոք վերոնշյալ «հոգևորականի» կարգավիճակը ստուգվել է, իսկ եթե ոչ — հրապարակայնորեն ընդունել սխալը և ներողություն խնդրել Հայոց Եկեղեցուց ու հավատացյալներից։

Պետրոս Ղազարյանից

եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը, հավասարակշռված խոսք տրամադրել Եկեղեցու պաշտոնական ներկայացուցիչներին և տվյալ հաղորդման հարթակը ծառայեցնել ոչ թե հակաեկեղեցական քարոզչության, այլ հիմնավորված հանրային քննարկման նպատակին։

Հաշվի առնելով, որ Հանրային հեռուստատեսությունը ֆինանսավորվում է քաղաքացիների հարկերով և արտացոլում է հանրային շահը, կոչ ենք անում պահպանել լրագրողական անկողմնակալությունը, զերծ մնալ սենսացիոնիստական մոտեցումներից, հարգել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա հոգևոր-մշակութային դերը և ազգապահպանման ու ազգակերտման բացառիկ նշանակությունն ու ներդրումը»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել