copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:13 10-07-2025

Փաշինյան–Ալիև առանձնազրույցը ընդմիջումից հետո շարունակվել է ընդլայնված կազմով

Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների առանձնազրույցից հետո ընդմիջում է հայտարարվել, որից հետո բանակցությունները շարունակվում են ընդլայնված կազմով։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։
Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված