copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:44 09-07-2025

Քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավար Գեորգի Ախալկացիի գլխավորած պատվիրակությանը։

Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

«ՊԵԿ նախագահը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի կողմից տրամադրվող շարունակական աջակցությունն՝ ուղղված ՀՀ մաքսային ենթակառուցվածքների արդիականացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՎԶԵԲ աջակցությամբ ՊԵԿ ենթակառուցվածքների արդիականացման գործող ծրագրերը։ Մասնավորապես, Մեղրիի (Ագարակ) անցակետի, Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերի ընթացիկ վիճակը, խնդիրներն ու հնարավոր լուծումները։

Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերին, այդ թվում՝ սահմանային անցակետերում ենթակառուցվածքների արդիականացմանը, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման նախագծերի կառավարմանն ուղղված օժանդակության ծրագրին։ Նախանշվել են նաև այդ ծրագրերի հաստատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցության նոր հեռանկարներ՝ ուղղված մաքսային փորձաքննության և ուսումնական կարողությունների զարգացանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ