Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 09-07-2025

Օրակարգ․ Եթե ժողովուրդը ցանկանա, Փաշինյանը կես րոպե հետո իշխանություն չի ունենա․ Թևան Պողոսյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը քաղաքագետ, 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր Թևան Պողոսյանն է։

Հաղորդաշարի շրջանակներում Թևան Պողոսյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող ամոթալի արշավի, Վեհարանն «ազատագրելու» պայքարի և այն կանխելու տարբերակների, Սամվել Կարապետյանի կալանավորման, նրա քաղաքական հավակնությունների, ՀԷՑ-ը պետականացնելու գործընթացի, ԱԺ-ում ամենօրյա դարձած ծեծկռտուքների, Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Թևան Պողոսյանն ընդգծեց՝ եթե ժողովուրդը ցանկանա, Փաշինյանը կես րոպե հետո իշխանություն չի ունենա։ «Միակ բանը, որ մինչև հիմա Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասել՝ իր բոլոր խոսքերի մեջ, եղել է հետևյալը, որ «եթե ժողովուրդը ցանկանա, կես օր հետո իշխանություն չեմ ունենա, կամ՝ կես րոպե հետո»։ Հիմա նույնն էլ էդ բանի մեջ է՝ եթե ժողովուրդը սատար չկանգնի իր արժեքներին, իր սրբություններին, ուրեմն ինչ էլ ասես կանի»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ այսինքն ժողովուրդը ցանկանո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն իշխանությունը պահի՝ Պողոսյանը պատասխանեց․ «Ժողովրդի մի մասը այո՛։ Էդ նույն ուժայինները չե՞ն իրեն պահում»։ Ըստ նրա՝ եթե ուժայինները համաձայն չեն կատարվողի հետ, ապա վերջիններս պետք է իրենց անհամաձայնությունն արտահայտեն աշխատանքից ազատվելու դիմումներ ներկայացնելով։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրում այն բանին, որ եթե խելքի չգանք, ապա մենք կլինենք այն սերունդը, որը կշրջի Հայաստանի վերջին էջը։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում