copy image url
Ավելին 1 տարի առաջ - 17:18 07-07-2025

Հարբած վարորդը մահացու վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա՝ մխրճվելով երեխաների ամբոխի մեջ

ՌԴ Էնգելս քաղաքում ողբերգական վթար է տեղի ունեցել։ Հարբած վիճակում գտնվող 30-ամյա վարորդը «ՎԱԶ-2110» մակնիշի մեքենայով մխրճվել է լուսացույցի մոտ կանգնած դեռահասների խմբի մեջ։

Վթարի հետևանքով 15-ամյա աղջիկը մահացել է տեղում՝ ստացած ծանր վնասվածքներից։ Մյուս երեխաներն, ըստ նախնական տվյալների, ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Վարորդը ձերբակալվել է։ Նրան առաջադրվել է մեղադրանք՝ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցի շահագործում՝ ալկոհոլի ազդեցության տակ, որը հանգեցրել է մարդու մահվան» հոդվածով։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Ամենից շատ դիտված