Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 10:34 07-07-2025

Կամ կվերանայենք ձեր աշխատակիցների թիվը, կամ աշխատաոճը պետք է փոխվի. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության բաժնի պետ Ավետիք Բաբայանը ներկայացրեց իրականացված միջոցառումների ու արդյունքների հաշվետվությունը:

«Դուք ձեր մոտ 70 աշխատակիցներով կազմել եք 2300 արձանգրություն, իսկ մեր վարչական շրջաններն իրենց 300 աշխատակիցներով նույնիսկ 1200 չեն կազմել. ինձ մտահոգում են այս թվերը: Եթե այս անհամաչափությունն ունենք, ենթադրվում է՝ ձեզ էդ քանակի աշխատակից պետք չի, հետևապես, կա՛մ մենք կվերանայենք ձեր աշխատակիցների քանակը, կա՛մ աշխատաոճը պետք է փոխվի»,- իր խոսքում նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։