copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:39 06-07-2025

Սյունյաց դշխուհու գանձը այլևս սրբությամբ պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Տիրոջ ողորմությամբ և Նորին Սրբություն Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի օրհնությամբ վերաբացվելու է Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը:

Եվ այս առիթով, առաջին անգամը լինելով, ցուցադրվելու է նաև Կենաց փայտի մասունքն ամփոփոխ խաչ-մասունքարանը, որի մեջ ընդելուզված է 7-րդ դարի խաչը (պատմության մեջ հայտնի Հացունյաց խաչ անվամբ):

Ոսկյա այս խաչը պատկանել է Սյունյաց Բյուրեղ իշխանուհուն, որի մեջ զետեղված է Քրիստոս Աստծո խաչափայտի մասունքը՝ իշխանուհու իսկ խնդրանքով տրված Բյուզանդիայի Հերակլ կայսեր կողմից, երբ 627 թ. Խաչափայտը, ազատվելով պարսից գերությունից, Հայոց աշխարհով տարվում էր Կ. Պոլիս, ապա՝ Երուսաղեմ:

1846 թ. իշխանուհու խաչն ամրացվել է Վանում պատրաստված սքանչելազարդ խաչ-մասունքարանի մեջ՝ պահվելով Լիմ անապատի Սբ Գևորգ եկեղեցում:

Հայոց Ցեղասպանության հրաշքով՝ ի շնորհիվ իմաստուն հայ հոգևորականների, փրկված գանձերից է, որն այլևս սրբությամբ պահվում է համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Վահրամ ավագ քահանա Մելիքյան

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ