copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:40 04-07-2025

Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներին ստիպողաբար երթի չեն տանում. ՔՊ-ի խոսափողը ստում է

Իշխանական ԶԼՄ-ներից մեկը լուր էր տարածել, թե Տաշիրի համայնքապետարանի աշխատակիցներից ահազանգ է ստացվել այն մասին, որ համայնքապետ Էդգար Արշակյանն իրենց ստիպում է մասնակցել այսօր երեկոյան կազմակերպված երթին՝ հաջակցություն գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի։ Իշխանությունների շահերը պաշտպանող կայքը նաև տեղեկատվությունը հաստատող լուսանկար էր հրապարակել։

Oragir․News-ը կապ հաստատեց Լոռու մարզի Տաշիրի համյանքապետարանի հետ։ Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նունե Սոլոյանը կտրուկ հերքեց լուրը․

«Այդ տեղեկությունները ամբողջությամբ սուտ են։ Էն ավտոբուսները, որ նկարել-տեղադրել են, համայնքապետարանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Դրանցով կատարվում է տեղափոխում։ Ավտոբուսները պատկանում են «Մունք» տեխնոլոգիական դպրոցին, ներկա պահին նրանք Վանաձոր են գնում՝ միջոցառման մասնակցելու։ Շուտով տեխնոդպրոցը հերքում կտեղադրի այդ լուրի կապակցությամբ»։

Նա պնդեց, որ այդ ավտոբուսները քաղաքապետարանի հետ բոլորովին կապ չունեն։ Իսկ մեր հարցին՝ արդյոք միտումնավո՞ր են նման լուրեր տարածում, համայնքապետարանի աշխատակիցը ծիծաղեց․ «Միտումնավոր է երևի»։ Նա նաև հավելեց, որ շուտով համայնքապետարանի պաշտոնական էջում ևս հերքում կտեղադրվի։

Հիշեցնենք՝ հուլիսի 4-ին՝ ժամը 18։00-ին, ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի երթ է կազմակերպվում։ Հիշեցնենք նաև, որ դատարանի որոշմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվել է 2 ամսով։ Նրան մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել էր հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ Կարապետյանը, չի ընդունում մեղադրանքը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ