copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:01 04-07-2025

Պատվո մեդալ դեսպան Սվենսոնին՝ Հայաստան-Շվեդիա հարաբերություններում ունեցած ավանդի համար

Հուլիսի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ:

Երկուստեք գոհունակությամբ նշվել է վերջին տարիներին Հայաստանի և Շվեդիայի միջև քաղաքական երկխոսության զգալի ակտիվացումը, համագործակցության ընդլայնումը թե՛ ԵՄ, թե՛ Նորդիկ-բալթյան երկրների հետ ձևավորված ձևաչափում, ինչպես նաև առևտրատնտեսական կապերի ընդլայնումը: Նախարար Միրզոյանը կարևորել է Շվեդիայի հետ շարունակական փոխգործակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված փախստականերին Շվեդիայի կողմից ցուցաբերված աջակցությունը:

Արարատ Միրզոյանը և Պատրիկ Սվենսոնն ընդգծել են երկու երկրների միջև գործընկերության զարգացման հեռանկարների հարցում առկա հստակ փոխըմբռնումը:

Արդյունավետ աշխատանքի և երկկողմ հարաբերությունների առաջխաղացման գործում ներդրած ավանդի համար նախարար Միրզոյանը դեսպան Պատրիկ Սվենսոնին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով՝ նրան հաջողություն մաղթելով հետագա գործունեության մեջ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ