Ըստ էության 1 տարի առաջ - 21:30 03-07-2025

Ըստ էության․ Մեզ հայհոյում են, բայց մեր իշխանությունը նախորդ 20 տարում ամենամեծ գործն է արել

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին։

Նրա հետ խոսել ենք իրավապահ համակարգի կողմից բացահայտված ենթադրյալ հեղաշրջման փորձի, դրա արժանահավատ լինելու, ամիսներ առաջ Նոր Նորքի թաղապետի կողմից ակտիվիստին ծեծի ենթարկելու միջադեպն արդարացնելու, ՔՊ-ի հետ կոալիցիա կազմելու, քաղաքում առկա խնդիրների և մի շարք այլ հարցերի շուրջ։

Անդրադառնալով քաղաքային իշխանության կատարած աշխատանքներին Խաչատրյանը նշեց՝ «Մենք արել ենք մեծ ռեֆորմներ, ինչի համար մենք հայհոյանք ենք ստացել, վատ խոսքեր ու անեծքներ ենք ստացել։ Վստահեցնում եմ, որ այդ ամենը փոխարինվելու է և ու մենք ապացուցելու ենք, որ այս քաղաքային իշխանությունն ամենամեծ գործն է արել առնվազն անցած 20 տարիների ընթացքում»,- ասաց նա։

Խոսելով անձրևներից հետո Երևանում հեղեղումների մասին, Խաչատրյանը նշեց, որ «Վեոլիա Ջուրը» սպառել է իրեն։

«Վեոլիան կառույց է, որը սպառել է իրեն։ Եվ ես կարծում եմ, որ այն պետք է գնա ՀԷՑ-ի ճանապարհով ու պետք է գործի պետական մակարդակով»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել