Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:26 03-07-2025

Վախով ապրում ենք, գնալու տեղ չունենք. Բագրատաշենում բնակելի շենք է փլուզվել է

Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքի Բագրատաշեն բնակավայրի 10-րդ փողոց 2-րդ շենքի մի հատվածը տարիներ առաջ փլուզվել է: Հորդառատ անձրեւներից հետո ամեն անգամ շենքից քարեր են ընկնում: Վթարային շենքի բոլոր բնակիչները հեռացել են, բացառությամբ առաջին հարկի երկու ընտանիքների, որոնք գնալու այլ տեղ չունեն: Ընտանիքներից մեկում անչափահաս երեխաներ կան, որոնց՝ շենքի բակում խաղալը արգելում են նոր փլուզման վտանգով պայմանավորված:

Բնակիչների խոսքով՝ հարեւանները հեռացան չբնակեցված տան պատի առաջին փլուզումից հետո ու այդպես շենքը դատարկվեց: Վերանոոգման կարիք ունի նաեւ շենքի տանիքը: Առաջին հարկում ապրող ընտանիքները ամեն օր դատարկում են տարաները, որոնք տեղադրել են վերջին հարկում՝ իրենց բնակարաններն անձրեւից պաշտպանելու համար: Արդեն երկար տարիներ շենքի խնդրով բնակիչները դիմում են Նոյեմբերյանի համայնքապետարան, Տավուշի մարզպետարան սակայն արձագանք չկա:

Բնակարանների մեծ մասը սեփականաշնորհված է: Այժմ երկու ընտանիքներն ապրում են մշտական վախի ու սարսափի մեջ, ամեն պահի հնարավոր է նոր փլուզում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում