copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 13:19 02-06-2024

Ստամբուլում բնակելի շենք է փլուզվել. կան տուժածներ

Ստամբուլում հունիսի 2-ին փլուզված բնակելի շենքի փլատակներից փրկարարներին հաջողվել է դուրս բերել 7 մարդու:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես տեղեկացնում է AHaber հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը՝ հավելելով, որ ևս երկու մարդ գտնվում են փլատակներում, որոնց դուրսբերման համար փրկարարական աշխատանքներ են իրականացվում:

«Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել յոթ մարդու, նրանցից երկուսի վիճակը ծանր է», - ասել է Գյուլը լրագրողներին՝ նշելով, որ շենքը կառուցվել է 1988 թվականին:

Պատասխանելով փլուզման հնարավոր պատճառների մասին հարցին, նա բացառել է պայթյունի վարկածը՝ հավաստիացնելով, որ դրա մասին վկայող հետքեր չեն գտնվել:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից