copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 21:21 02-07-2025

Փաշինյանը հանրային պաշտպանությունից փորձում է զրկել ցանկացածին, որի վրա կտնկի իր տոտալիտար մատը

Երգիչ-երգահան Լիլիթ Բլեյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հունիսի 27-ին Քննչական կոմիտեի մոտ ամուր դիրքավորված ոստիկաններից մեկին հարցրի. եթե դուք էս գործին եք, բա մեզ ո՞վ է պաշտպանելու։ Ինձ ո՞վ է պաշտպանելու։

Գիտե՞ք ինչ պատասխանեց։
Փաստաբաննե՛րը։

Դիրքերը գծված են, խրամատները` փորված։ Մի կողմում իշխանություններն են, որոնց պաշտպանում են ոստիկաններն ու պետության մյուս բոլոր իրավապահները։ Մյուս կողմում քաղաքացիներն են, որոնք այլևս չեն օգտվում պետության պաշտպանությունից, քանի որ պետությունն այլևս հարձակվում է։ Ու քաղաքացին մնում է հանրային ու մասնավոր պաշտպանության հույսին։

ՀԷՑ-ի աշխատակիցներին սպառնալով` Փաշինյանը ոչ միայն մասնավոր, Սամվել Կարապետյանի հետ կապված հարցն է լուծում։

Սրանով նա փորձում է քաղաքացուն զրկել նաև հանրային պաշտպանությունից։
Նա ասում է. եթե ես որոշել եմ մեկին հետապնդել, ուրեմն որևէ մեկը նրան պաշտպանելու իրավունք չունի։ Նրան պաշտպանելու իրավունք չունեն գործընկերները, ընկերները, համակիրները, անգամ` ընտանիքի անդամները։

Այսօր դա վերաբերում է Սամվել Կարապետյանին, վաղը դա վերաբերելու է ցանկացած մեկին, որի վրա նա կտնկի իր տոտալիտար մատը։

Այդ նույն մատով նա փակում է երբեմնի իրավապաշտպան, քաղհասարակության անդամների ականջները, այդ նույն մատով նա սպառնալից տկտկացնում է իր հեռախոսի էկրանին` գրելով հաղորդագրություններ, որոնք ամեն օր ավելի խորն են թաղում մեր երկիրը մղձավանջի մեջ։

Ու մեր երկիրն իր մարդկանցով, իր պատմությամբ, իր ներկայով ու ապագայով դարձել է էդ մատի գերին։ Ավելի անհեթեթ սյուժե մեր միակ, սիրելի երկրի համար դժվար էր մտածել»։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում