copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:21 01-07-2025

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը և ուկրաինական հակամարտությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, հայտնում են Կրեմլից։

Պուտինն ու Մակրոնը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

ՌԴ և Ֆրանիսայի նախագահները նշել են Ռուսաստանի և Ֆրանսիայի պատասխանատվությունը Մերձավոր Արևելքում խաղաղության պահպանման գործում:

Նախագահները կողմ են արտահայտվել, որ իրանական ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորումը ձեռք բերվի քաղաքական-դիվանագիտական միջոցներով:

Պուտինը և Մակրոնը կարևորել են Թեհրանի օրինական իրավունքի հարգումը, միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով պարտավորությունների կատարումը, ՄԱԳԱՏԷ-ի հետ աշխատանքը։

Անդրադարձ է եղել նաև ռուս-ուկրաինական հակամարտությանը:

Նշվել է, որ ուկրաինական հակամարտությունը արևմտյան պետությունների քաղաքականության ուղղակի հետևանքն է։

ՌԴ նախագահը Մակրոնին ասել է, որ Արևմուտքը երկար տարիներ հակառուսական պլացդարմ է ստեղծել Ուկրաինայում, իսկ հիմա ձգձգում է ռազմական գործողությունները։

Պուտինն ընդգծել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ պայմանավորվածությունները պետք է երկարաժամկետ բնույթ կրեն, նախատեսեն արմատական պատճառների վերացում և հենվեն իրողությունների վրա:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող