Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 11 ամիս առաջ - 23:15 28-06-2025

«Անվտանգության նկատառումներով»․ Homplex-ի IKEA-ում նկարելն արգելված է

Oragir.News-ն այսօր քաղաքացիներից դժգոհություններ է ստացել, որ նորաբաց Homplex-ի IKEA խանութ-սրահում նկարելն արգելված է։

Մեզ ահազանգած քաղաքացիների խոսքով՝ որոշումը պայմանավորված է իբրև թե «անվտանգության նկատառումներով»։ Քաղաքացիները նշում են, որ աշխատակիցներն ամաչում են իրենց այդ որոշման մասին հայտնելիս՝ նշելով, որ արգելված է։

«Աշխատողներն էլ են ամաչում, ասում են՝ չի կարելի։ Իրենք էլ են ասում, որ աբսուրդ ա սա, բայց ոչ մի բան չեն կարող անել։ Ասում են՝ մեզ ասել են տենց արեք՝ անվտանգության նկատառումներով։ Եղել է, որ մարդկանց հեռախոսներն էլ են ուզել ստուգեն, որ տեսնեն՝ նկարե՞լ են, թե՞ չէ»։

Ակնկալում ենք, որ IKEA խանութ-սրահն առաջիկայում համապատասխան պարզաբանում կներկայացնի այս կապակցությամբ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել