copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:33 27-06-2025

Կռիվ` գրասենյակում. կոլեգան եռացող ջուրը լցրել է կոլեգայի դեմքին, բաժակով հարվածել գլխին

Մոսկվայի գրասենյակի մի աշխատակցուհի տուժել է գործընկերուհու հարձակման արդյունքում․ վերջինս նրա դեմքին լցրել է եռացող ջուր և բաժակով հարվածել գլխին։

35-ամյա Վալենտինան ուշացել է աշխատանքից, ինչից հետո գրասենյակում լարված հարաբերություններ ունեցող 49-ամյա Աննան, ըստ հաղորդումների, մոտեցել է նրան եռացող ջրով լի բաժակով։ Վալենտինան ականջակալներով նստած է եղել աշխատավայրում, երբ ջուրը թափվել է նրա դեմքին, այնուհետև նա հարված է ստացել բաժակով։

Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց՝ ստանալով առաջին և երկրորդ աստիճանի այրվածքներ, ինչպես նաև գլխի վնասվածքներ։ Ըստ Վալենտինայի՝ Աննան երկար ժամանակ թիմին իր դեմ էր տրամադրում և խանգարում աշխատանքին։

Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի շուրջ։

Ամենից շատ դիտված