copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 26-06-2025

Կալանքից չեմ վախենում․ երևի ես ավելի մեծ սպառնալիք եմ, քան վարչապետի աթոռը զբաղեցնողը․ Աջապահյան 

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,-հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի հետ, ով ասաց, որ տեղյակ չէ իր դեմ հարցուցված քրեական գործից։

«Կալանավորվելու մտավախություն չունեմ։ Երևի՝ ես ավելի մեծ սպառնալիք եմ այս երկրի համար, քան վարչապետի աթոռը զբաղեցնողը։ Եթե ես եմ սպառնալիք, ապա թող կալանավորեն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը նույն մեղադրանքով 2 ամսով կալանավորել է Բագրատ Սրբազանին։

Ամենից շատ դիտված

21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
16:46 Ռուսաստանը թույլատրել է բանակում ավազակների ու թմրավաճառների հավաքագրումը՝ ռազմական խոշոր կորուստների ֆոնին
22:26 Կարկուտից տուժած գյուղացիները դեռ սպասում են փոխհատուցման. վնասի չափը դեռ հայտնի չէ
21:47 Դրվագներ նորագույն սպառազինությամբ մարզումներից. ՊՆ
22:34 Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել
23:17 Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև
20:48 Մի՛ լռեք, մի՛ վախեցեք. անտարբերությունը հավասարազոր է բռնապետության գարշահոտ ճահճում խեղդվելուն
21:03 Ստամբուլում փոթորիկ է մոլեգնում
22:19 Wildberries-ը սկսել է առաջին վճարումները պահեստի վրա հարձակումից հետո