Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 10:30 26-06-2025

Ամեն ընտրության գալիս են, ձայներ մուրում, մեզ խաբում ու գնում. ալավերդցի

Ալավերդու այսպես կոչված «Գազի զոնա» թաղամասի 11-րդ շենքը բնակիչներից գաղտնի սեփականաշնորհվել է 2000 թ-ին: Շենքը սեփականաշնորհվել է «Արմէներգո» արտադրական կոոպերատիվի նախագահ Լյովա Նասիբյան կողմից։ Նրա մահից հետո սեփականության իրավունքն անցել է որդուն՝ Սարգիս Նասիբյանին։

Հիմա 15 ընտանիք ապրում են մի շենքում, որն անհատի սեփականություն է եւ երկու տարի առաջ վերջինս բնակիչներին տվյալ հասցեի հաշվառումից հանել է, բնակիչներն էլ հայտնվել են անտուն մնալու վտանգի առաջ: Նպաստից չզրկվելու կամ այլ խնդիրներից խուսափելու համար, իրենց հարազատների բնակարաններում են հաշվառվել: Սակայն ժամանակ առ ժամանակ խոսակցություններ են լսում, որ սեփականատերը շենքը լքելու ժամկետներ է սահմանում, թեեւ իրենք ներկայիս սեփականատիրոջը չեն էլ ճանաչում:

Մինչ բնակիչները փորձում են իրենք իրավունքները պաշտպանել, շենքի պայմանները շարունակում են վատթարանալ: Կաթող տանիք, քանդված աստիճաններ ու պատշգամբներ: Վերանորոգման աշխատանքներ ձեռնարկել շատերը չեն համարձակվում, քանի որ շենքը ուրիշի սեփականություն է: Սպանդարյան 11 կամ ինչպես շենքն առավել հայտնի է «Գազի զոնայի» այս շենքի բնակիչները տարբեր տարիների տասնյակ նամակներ են ուղարկել բազմաթիվ պաշտոնյաների. սայլը տեղից չի շարժվում, շենքի բնակիչների ճակատագիրը անորոշ է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում