Օրակարգ 1 տարի առաջ - 20:00 25-06-2025

Օրակարգ․ Փաշինյանը բախումներ է սադրում, որ զորքերը սահմանից հետ քաշի․ Ձյունիկ Աղաջանյան

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրն արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Ձյունիկ Աղաջանյանի հետ զրուցել ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի, մասնավորապես՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների, դրանց շարժառթիների ու հետևանքների, իշխանությունների հետագա անելիքների, Հայ Առաքելական եկեղեցու և անձամբ Վեհափառի դեմ իրականացվող ամոթալի արշավի, Նիկոլ Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցի, Ստամբուլում կայացած ԻՀԿ գագաթաժողովի շրջանակներում ընդունված հակահայաստանյան բանաձևի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ հարցերի վերաբերյալ։

Ձյունիկ Աղաջանյանի համոզմամբ՝ Փաշինյանը բախումներ է սադրում, որ զորքերը սահմանից հետ քաշի։ «Նա շատ կուզենար, որ ինչ-որ քաղաքացիական մեծ ըմբոստություն, բախումներ առաջանային, որը իրեն հիմք տար իրականում կալանավորելու շատ շատերին։ Այսինքն՝ ընդհնարապես էսպես ճամբարներով տեղափոխել կալանավայրեր․ և մի կողմից այդպիսի գործողությունների միջոցով թույլ տալու բաց թողելու հանրային դժգոհության գոլորշին, և մյուս կողմից եթե այդպիսի՝ նաև իր հրահրմամբ, իր սադրմամբ, որի «հմուտ» մասնագետն է նա՝ հաշվի առնելով 2008 թվականի մարտի 1 գործողությունները, նաև իրական բախումներ առաջացնել, և դա օգտագործել՝ սահմաններից զորքը բերելու՝ այդ այսպես կոչված անկարգությունները ճնշելու նպատակով, որով սահմաններն անպաշտպան թողնի և թույլ տա Ադրբեջանին և Թուրքիային իրականացնելու իրենց Հայաստանը կտրելու, ջարդելու և մեջտեղից միջանցք բացելու հնարավորությունը»,- ասաց նա՝ նկատելով, որ այս խոստումներով Փաշինյանը երկարաձգում է իր իշխանությունը։

Մեր զրուցակիցը նկատեց նաև, որ փողոցային պայքարի պահը դեռ չի հասունացել։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից