copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:29 24-06-2025

Արմեն Փամբուխչյանը՝ երթևեկության փոփոխությունների մասին

Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։

«Աշխարհում չկա քաղաք, որի սկզբունքը հետևյալը չլինի. հանրային տրանսպորտը պետք է ունենա առաջնահերթություն։ Այո, հանրային տրանսպորտի համար պետք է առանձնացված լինեն գծեր, որպեսզի հանրությունը, որ օգտվում է տրանսպորտից, ավելի արագ հասնի, քան մեքենաները։ Այդ նույն խցանման մեջ մենք էլ ենք մնում։ Տրանսպորտի բարեփոխումների համար դա նորմալ է, երբ տրանսպորտի համար առանձին գիծ լինի»,- նշել է փոխքաղաքապետը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով ստեղծված խնդիրները, որոշ բարեփոխումներ կանեն.

«Կհետևենք, թե ինչ տեղի կունենա, և վերանայումներ կանենք»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված