Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:30 23-06-2025

Սամվել Կարապետյանին Նիկոլի ասածը սպառնալիք է․ հարցում

Տևական ժամանակ է՝ Նիկոլ Փաշինյանը թիրախավորում է եկեղեցին, հոգևորականներին, կաթողիկոսին։ Բարերար Սամվել Կարապետյանի եկեղեցու կողքին լինելու հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ ընդմիշտ կպասիվացնեն Սամվել Կարապետյանին։

«Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրան պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»,- գրել էր նա։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերը, որ Սամվել Կարապետյանին ընդմիշտ կպասիվացնեն, մահվան սպառնալի՞ք է, թե՞ ոչ»։

Հարցվածների մի մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը ղեկավարելու իրավունք չունի, որոշների կարխծիքով էլ՝ Փաշինյանը ոչ ոքի չի կարող պասիվացնել։

«Ոչ, դա իր էությունն է, իր քաղաքականությունն է, հայ ժողովրդի արժանապատվության հետ խաղալու, մանիպուլյացիաներ անելու իր կարգն է»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։ Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։

«Փաշինյանն ընդհանրապես էս երկրում դերակատարություն չպիտի ունենա։ Մենք ենք մեղավոր, որ տանում ենք, լռում ենք, համբերում ենք։ Մի հատ ժողովրդական շարժում ա պետք, որ ամեն աղբ հանի, տանի թափի»,- նշեց նա։ Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նման հայտարարությունն անթույլատրելի է։

«Չեմ կարծում, որ մահի հետ կապված ա, բայց կարծում եմ, որ դա անթույլատրելի հայտարարություն ա։ Ինքը հասկանալով, թե ինչպիսի հարգանք և պատիվ ունի Կարապետյանը, գուցե վախենում է»,- ասաց նա։ Հարցվածներից մեկն էլ ասաց, որ Փաշինյանը ոչինչ չի կարող անել Սամվել Կարապետյանին։ «Ինչ կարա անի Սամվել Կարապետյանին Փաշինյանը։ Քանի հոգու է պասիվացրել»,- նշեց նա։ «Բա ինչ ա։ Էդ իրան պիտի հիմա զնդան պահեին, իր ազգուտակին ու էդ մկների ժողովին»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը