Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:20 23-06-2025

Ավտոյիս ուստին ասում եմ՝ աշխատածս փողը փոխանակ տուն տանեմ, քու հմար եմ աշխատում. վարորդ

2024 թվականի մայիսի ջրհեղեղը քանդեց Ալավերդու Դեբեդ թաղամաս տանող ճանապարհի հենապատերը, հեղեց ու քանդեց ճանապարհը: Աղետից մեկ տարի անց, քաղաքում տուժած մյուս ճանապարհները թեկուզ եւ առանց հենապատերի վերականգնման բայց ասֆալտապատվել, բարեկարգվել են, իսկ Դեբեդ թաղամաս տանող ճանապարհը դեռ քանդված է ու հեղեղվում է գետի յուրաքանչյուր վարարումից հետո:

Իրենց բողոքի ձայնը տեղ հասցնելու նպատակով թաղամասի բնակիչները մի քանի անգամ ճանապարհ են փակել, սակայն անարդյունք: Վարորդների խոսքով՝ ամսվա կտրվածքով մեքենայի վրա բավականին մեծ գումարներ են ծախսում, վնասներ կրում, սակայն դա տեղական իշխանություններին այդքան էլ չի հուզում:

Ի դեպ, քաղաքի՝ ջրհեղեղից վնասված մյուս ճանապարհներն իսկապես ասֆալտապատվել են, իսկ հենապատերի վերականգնման ծրագիրը դեռեւս նախագծանախահաշվային փուլում է:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր