Ուղիղ եթեր
copy image url
Հայտարարագիր 11 ամիս առաջ - 22:00 23-06-2025

Մեքենաներ, կրիպտոարժույթներ, 58․5 մլն ավանդ, 24․4 մլն կանխիկ, 84․5 մլն եկամուտ․ Տիգրան Ավինյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին հանձնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտնում վերջիններիս գույքի և եկամուտների հայտարարագրերում, իսկ թե իրականում ինչ ունեցվածք ունեն նրանք, մենք կիմանանք միայն իշխանափոխությունից հետո։

Այսօր ուսումնասիրել ենք Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանի և նրա կնոջ՝ Մարիամ Պահլավունու՝ 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Տիգրան Ավինյանը 2018-ի իշխանափոխությունից հետո մինչև 2021-ի օգոստոս ամիսը զբաղեցրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը, 2022-ի սեպտեմբերին նշանակվել է Երևանի փոխքաղաքապետ, 2023-ի հոկտեմբերի 10-ին՝ Երևանի քաղաքապետ, չնայած այն բանին, որ ՔՊ-ն և վերջինիս կոալիցիոն գործընկեր «Հանրապետություն» կուսակցությունը քաղաքապետ ընտրելու համար բավարար մանդատներ չէին ստացել։

Տիգրան Ավինյանն անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն նա 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի առաձնատան, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Որպես շարժական գույք՝ Ավինյանը հայտարարագրել է 2021 թվականի արտադրության VOLKSWAGEN մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2022 թվականի մայիսի 19-ին։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Ավինյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 16 մլն 645․282 դրամ, տարեվերջին՝ 13 մլն 711․998 դրամ։ Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 17 մլն 800 հազար դրամ, տարեվերջին՝ 24 մլն 430 հազար դրամ։

Տիգրան Ավինյանը հայտարարագրել է նաև կրիպտոարժույթներ․ տարեսկզբին՝ 1․483 ADA Cardano, 5 Ethereum և 3․62 Bitcoin, որոնցից առաջին երկուսը տարեվերջին նույնությամբ պահպանվել են, իսկ Bitcoin-ը հասել է 4․57-ի։

2024 թվականի հաշվետու տարում Ավինյանի եկամուտները կազմել են 54 մլն 624․109 դրամ, որից 27 մլն 343․857 դրամը Երևանի քաղաքապետարանից ստացած աշխատավարձն է, 2 մլն 980․252 դրամը՝ այլ եկամուտը, իսկ 24 մլն 300․000 դրամը՝ Poolin դրամապանակից ստացած եկամուտը։

Ավինյանը 2 մլն դրամը գերազանցող՝ 4 մլն 300 հազար դրամ անվանական արժեքով միանվագ թանկարժեք գնում է կատարել՝ չհստակեցնելով, թե ինչ։

Վերջինիս կինը՝ Մարիամ Պահլավունին ևս, շարժական գույք չի հայտարարագրել։

Որպես շարժական գույք՝ նա հայտարարագրել է 2017 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2020 թվականի մայիսի 13-ին՝ կորոնավիրուսային համավարակի թեժ շրջանում։ Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։

Պահլավունին 10 հազար և 34 հազար դրամ անվանական արժեքով բաժնեմասեր է հայտարարագրել 2 տարբեր ընկերություններում, որոնք ձեռք է բերել համապատասխանաբար 2023 թվականի մարտի 22-ին և 2022 թվականի սեպտեմբերի 22-ին։

Ավինյանի կինը «Բարուր» ՍՊԸ-ում ունեցել է 19 մլն 800 հազար դրամ, «Օրոր Թոյզ» ՍՊԸ-ում էլ՝ 2 մլն 800 հազար դրամ փոխառություններ, որոնք տարեվերջին նույնությամբ պահպանվել են։

Մարիամ Պահլավունին ունեցել է նաև 4 ավանդ, որոնց հանրագումարը տարեսկզբի կազմել է 44 մլն 500 հազար դրամ, տարեվերջին՝ 58 մլն 500 հազար դրամ։

Վերջինիս բանկային հաշիվները տարեսկզբին դատարկ են եղել, իսկ տարեվերջին դրանցում եղել է 7 մլն 794․404 դրամ։ Նա տարեսկզբին ունեցել է նաև 1 մլն 300 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին զրոյացել է։

2024 թվականի հաշվատու տարում Մարիամ Պահլավունու եկամուտները կազմել են 29 մլն 834․404 դրամ, որից 20 մլն դրամը նա նվիրատվություն է ստացել իր սկեսրայրից՝ Opel մակնիշի մեքենա վարող քաղաքացիներին համբալ անվանող Արմեն Ավինյանից, 7 մլն 794․404 դրամը՝ ԱյԴի բանկին տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացած հատուցումն է, 2 մլն 40 հազար դրամը՝ Բարուր ընկերությունից ստացած աշխատավարձը։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից
22:57 Ադրբեջանցիների` այսպես կոչված «վերադարձի» սպառնալիքը իրական է. Նարեկ Կարապետյան