copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:32 22-06-2025

Պետությունը որոշել է սիգի պետվճարը եռակի բարձրացնել

«Հանրային վերահսկողություն» ՀԿ նախագահ Մհեր Կարագոզյանը հայտնում է. «Պետությունը որոշել է սիգի պետվճարը եռակի բարձրացնել՝ 65 դրամից հասցնելով 200 դրամի։ Առաջին հայացքից թվում է, թե սա արվում է Սևանի պահպանության համար։ Բայց իրականում այս քայլը հարվածում է հենց այն մարդկանց, ովքեր ապրում են լճից՝ աշխատավոր ձկնորսներին, և բոլորիս՝ որպես սպառող։

Երբ սիգը դառնում է ավելին, քան արժե, շուկայից դուրս է մղվում ոչ թե վտանգավոր որսը, այլ հենց սիգը՝ որպես ժողովրդի սնունդ։ Սա արհեստական գնաճ է, որն ուղղակիորեն բացում է ճանապարհը իշխանի վաճառքի զարգացման համար։ Իսկ իշխանը հիմնականում արտադրվում է խոշոր ձկնաբուծարաններում՝ քիմիկատներով կերակրվող, բարձրարժեք, և ոչ բոլորի համար հասանելի։

Այս քայլը ոչ թե բնապահպանություն է, այլ շուկայի մանիպուլյացիա՝ հօգուտ մեծ բիզնեսի։ Փաստացի՝ պետությունը օգտագործում է իր լծակները ոչ թե լճի իրական պաշտպանների՝ տեղացի համայնքների, ձկնորսների կողքին կանգնելու համար, այլ՝ նրանցից քամելու համար։ Իսկ սպառողին մնում է թանկ ապրանք, նվազ որակ և նվազ ընտրության հնարավորություն։

Երբ պետությունն իր հարկային քաղաքականությամբ թանկացնում է ժողովրդի ամենօրյա ուտեստը՝ դա արդեն կառավարում չէ։ Դա սոցիալական շահագործում է՝ արված հանուն մի քանի խոշոր խաղացողների։

Այս մոտեցումը պետք է բացահայտվի, բարձրաձայնվի և կոշտ քննադատության ենթարկվի։ Սևանը հանուն լա՞վ ապրող մարդկանց է, թե՞ հանուն լավ ապրող բիզնեսների»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը